Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով

73
Այսօր, 15:25
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործող անդամների, մասնավորապես՝ Ֆինլանդիայի՝ դաշինքից դուրս գալու վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել։ «Ինձ նման տեղեկություն հայտնի չէ, ոչ, նման առաջարկներ չեն ներկայացվել։ Այդ մասին, իհարկե, խոսք ընդհանրապես չի եղել»,- լրագրողների հարցին ի պատասխան նշել է Պեսկովը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Աբու Դաբիում եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման շուրջ բանակցությունների ընթացքում իբր առաջարկվել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից։