Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
![]() Կիբերհանցագործներն ամբողջ աշխարհում 178 կազմակերպությունների կայքերում վնասակար կոդ են ներդրել, այդ թվում՝ Zoom-ի, HSBC-ի, CNN-ի և IKEA-ի։ Վնասակար սկրիպտները հնարավորություն են տվել գողանալ բանկային քարտերի տվյալները, փոխարինել կրիպտոարժույթի դրամապանակների հասցեները և փորձել վարակել Apple-ի սարքերը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, հաքերներն իրենց հարձակման համար օգտագործել են Optimizely հարթակը, որը նախատեսված է կայքերի աշխատանքի օպտիմալացման համար։ Դրա միջոցով նրանք կարողացել են ներդնել վնասակար JavaScript կոդ, որն աշխատել է կոտրված կայքեր այցելող օգտատերերի սարքերում։ Կիբերանվտանգության հետազոտող Սքոթ Հելմի տվյալներով՝ հարձակումը թիրախավորել է տարբեր ոլորտների 178 կազմակերպությունների կայքեր։ Դրանց թվում են Zoom-ի, HSBC-ի, Equifax-ի, CNN-ի, Salesforce-ի և IKEA-ի կայքերը։ Վնասակար ծրագրային կոդը փորձել է կրիպտոարժույթով վճարումներ ստացողների հասցեները փոխարինել հաքերների դրամապանակի հասցեով, գողանալ բանկային քարտերի համարները՝ դրանք մուտքագրելու պահին, ինչպես նաև ձեռք բերել cookie ֆայլեր և էկրանապատկերներ։ Բացի այդ, կոդը պարունակել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի խոցելիություններն օգտագործելու գործիքներ։ Կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած Hudson Rock ընկերությունը նույնպես հայտնաբերել է տուժած կազմակերպությունների կայքերի միջոցով վնասակար կոդի տարածման ապացույցներ։ Միևնույն ժամանակ, Reuters-ին չի հաջողվել պարզել, թե որքանով են հաքերներին հաջողվել իրականացնել իրենց մտադրությունները և քանի օգտատեր կարող էր տուժել։ Վնասակար կոդի ներդրումն ինքնին դեռ չի նշանակում, որ տվյալների գողության թվարկված բոլոր մեթոդները հաջողությամբ կիրառվել են։ Salesforce-ը հաստատել է, որ հետաքննում է Optimizely-ի սկրիպտներում կատարված չարտոնված փոփոխությունները։ Որպես կանխարգելիչ միջոց՝ ընկերությունն անջատել է դրանք։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
