Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան»․ Վադեֆուլ

105
Այսօր, 12:55
«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան»․ Վադեֆուլ

Ռուսաստանի իշխանությունները չպետք է խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ, քանի որ այդ երկրները պատմական հնարավորություն են ստացել հաղթահարելու պատերազմների և բռնությունների դարաշրջանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ, գրում է DW-ն։

«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ մարդկանց և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը»,- նշել է Վադեֆուլը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն այժմ գտնվում է «շրջադարձային փուլում»։