Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Իրեն հեղինակազրկողը հենց ինքն է»․ Լիզա Ճաղարյան

52
Այսօր, 12:12
«Իրեն հեղինակազրկողը հենց ինքն է»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի արտահայտություն աչքովս ընկավ։ Սա է. «Նիկոլին հեղինակազրկելու համար»...
Հարգելիներս, չկա աշխարհիս երեսին մեկը, որ ավելի լավ, ավելի անխնա, ավելի վայրենաբար հեղինակազրկի սույն սուբյեկտին, քան հենց ինքն է անում իր ձեռքով։ Գիտակցաբար է անում, թե շռնդալից արագությամբ եղած–չեղած խելքը թռցրել է, դա արդեն կարևոր չի։ Ամեն դեպքում ինքն իրեն հեղինակազրկողը հենց ինքն է։
Մնացածներն ընդամենը արձանագրում են աղաղակող փաստերը։
Մեկը՝ հրճվանքով, մեկը՝ սարսափով։
Իսկ դա արձանագրողի իրավունքն է»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան