Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս

133
Այսօր, 09:25
«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հարցում տարաձայնություններ չունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ո՛չ, մենք տարաձայնություններ չունենք։ ԱՄՆ նախագահն է որոշումներ կայացնում։ Իհարկե, վարչակազմում քննարկումներ և բանավեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչ պետք է անել։ Երբ նախագահը որոշում է կայացնում, նա ապավինում է իր կաբինետի աջակցությանը, որն օգնում է կյանքի կոչել այդ որոշումը»,- Fox News-ին ասել է Վենսը։
Միևնույն ժամանակ, Վենսը խոստովանել է, որ Իրանի հետ հակամարտությունն ունի «քաղաքական գին», որն արտահայտվում է բենզինի և էներգակիրների բարձր գներով։
«Մարդկանց հիշեցնում եմ, որ էներգակիրների բարձր գները պայմանավորված են ոչ միայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, այլև նրանով, որ տասնամյակներ շարունակ մենք բավարար ներդրումներ չենք կատարել ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներում»,- հավելել է Վենսը։