Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ իշխանական շրջանակներում լուրջ դժգոհություններ են կուտակվել։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին ազատեց Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ առանց հրապարակային մանրամասն բացատրության։ Իսկ այժմ հարց է առաջանում՝ արդյոք Գրիգորյանի վերջին հարցազրույցը, կուսակցության հետ լարվածությունը և խաղաղության գործընթացի շուրջ կուտակված դժգոհությունները չե՞ն վկայում, որ Փաշինյանի և նրա նախկին առանցքային պաշտոնյայի հարաբերություններում լուրջ խզում է տեղի ունեցել։ Բանն այն է, որ ՔՊ-ն ունի Էթիկայի կանոնագիրք, որով սահմանված են կուսակցության անդամների վարքագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կարգապահական հարցերի քննարկման մեխանիզմները։ Կանոնների հնարավոր խախտման դեպքում հարցը կարող է ներկայացվել կուսակցության Վերահսկող հանձնաժողովի քննարկմանը, որից հետո այն կարող է հասնել նաև ՔՊ վարչություն։ Չի բացառվում, որ առաջիկայում նրա վարքագծի վերաբերյալ հարցը քննարկվի համապատասխան կուսակցական մարմիններում, և նա առնվազն նկատողություն ստանա։ Չի բացառվում նաև, որ քննարկման առարկա դառնա նրա՝ կուսակցությունում հետագա անդամակցության հարցը»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
