Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

64
Այսօր, 11:31
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հինգշաբթի օրը Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի և եվրոպական պաշտոնյաների հետ։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Axios-ը։

Հրապարակման համաձայն՝ Ուիթքոֆն ու Քուշները «այս շաբաթ նախատեսում են հանդիպել Ուկրաինայի և եվրոպական պաշտոնյաների հետ՝ քննարկելու անվտանգության երաշխիքներն ու Ուկրաինայի հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագիրը»։

Axios-ը նշում է, որ այդ հանդիպումը տեղի կունենա նույն օրը, երբ Շենժենում կայանալու է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը։

Ամերիկացի պաշտոնյան Բեռլինում հատուկ բանագնացների հանդիպումն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան անվանել է «համակարգված դիվանագիտական ջանքեր»։

Աղբյուրի խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները մշտական կապի մեջ են Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ միաժամանակ համագործակցելով Ռուսաստանի հետ։