Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին՝ Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին

350
Երեկ, 15:55
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին՝ Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամրջին հարվածներ հասցնելու նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի շաբաթ, իսկ գործողության վերջին փուլում կիրառվել են «Նեպտուն» և «Ֆլամինգո» հրթիռները։

«Այսօր բոլորը կարող են տեսնել Ռուսաստանի տարածքը մեր ուկրաինական Ղրիմի հետ կապող հիմնական ռազմական անցուղու վնասման հետևանքները։ Սա մի քանի շաբաթ տևած և արդեն յոթերորդ փուլին հասած գործողության արդյունքն է, որը մշակվել և համակարգվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և ԶՈւ գլխավոր շտաբի համատեղ ջանքերով։ Մեր զինվորականները փուլ առ փուլ ոչնչացրել են հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն ու այլ թիրախներ՝ հասնելով վերջնական նպատակին»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 17-ի գիշերը գործողության եզրափակիչ փուլում կիրառվել են «Պալյանիցյա» անօդաչու թռչող սարքերը, որոնք հարվածել են կամրջի ավտոմոբիլային հատվածին, ինչպես նաև «Նեպտուն» և «Ֆլամինգո» հրթիռներն ու «Ռուտա» անօդաչու սարքերը, որոնք հարվածել են երկաթուղային հատվածին։

««Ֆլամինգո»-ի միջոցով մեր զինվորականներն իրականացրել են կառավարվող խոցում, և կապը անխափան աշխատել է մինչև վերջին վայրկյանները»,- հավելել է Զելենսկին։