Ադրբեջանական բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է
126
Երեկ, 20:36
![]() Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, հայտարարել է փաստաբան Ջարեդ Գենսերը: Արդեն մեկ շաբաթ տևող հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, նա կորցրել է 6 կգ քաշ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան նիստին մասնակցել նստած։ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է և կոչ է արել միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ պահանջել թույլատրել այցելել Վարդանյանին բանտում, թույլ տալ միջազգային բժշկին զննել Վարդանյանին, հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում: |
Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
4222:36«Պատկերացնո՞ւմ եք սրանց գնալուց հետո ինչեր են բացահայտվելու». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
4522:30«Լոնդոնը մտադիր է խոչընդոտել Ուկրաինայի խաղաղ կարգավորմանը». Լոնդոնում ՌԴ դեսպանություն
6422:07Անհետանալուց 11 տարի անց կվերսկսվեն Malaysia Airlines-ի MH370 չվերթի ինքնաթիռի որոնումները
8621:45«Մարդկությունը սա պետք է տեսներ». Էդգար Ղազարյան (լուսանկար)
8020:24«Օրինականության նշույլ չկա․ փորձ է արվում Մարտի 1-ի գործը ինչ-որ կերպ վերակենդանացնել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8619:42