ԱՄՆ-ն մեծահարուստ օտարերկրացիներին կվաճառի ոսկե քարտեր` 5 միլիոն դոլարով
![]() Միացյալ Նահանգները մեծահարուստ օտարերկրացիներին կվաճառի, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք նրանց իրավունք են տալիս ապրելու և աշխատելու ԱՄՆ-ում և ճանապարհ են բացում դեպի ամերիկյան քաղաքացիություն։ Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա մանրամասնել է, որ «ոսկե քարտի» արժեքը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար։ «Մենք պատրաստվում ենք վաճառել ոսկե քարտը, - մեջբերում է CNN-ը պետության ղեկավարի խոսքերը»,- դուք ունեք կանաչ քարտ, սա էլ ոսկե քարտ է: Մենք այս քարտը կգնահատենք մոտ 5 միլիոն դոլար, և այն ձեզ կտրամադրի գրին քարտի առավելությունները, գումարած՝ դա կլինի քաղաքացիություն տանող ճանապարհ: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը»։ Թրամփի խոսքով՝ ոսկե քարտերի վաճառքը կարող է սկսվել երկու շաբաթից: Նա ակնկալում է, որ միլիոնավոր քարտեր կվաճառվեն։ «Իրավական տեսանկյունից սա միանգամայն օրինական է»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։ Հարցին, թե արդյոք նա պատրաստ կլինի ոսկե քարտեր վաճառել ռուս օլիգարխներին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Այո, երևի, ես մի քանի ռուս օլիգարխների գիտեմ, որոնք շատ դուրեկան մարդիկ են»: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
