Լավրովը հաստատել է` Պուտինը ծրագրում է հրավիրել ԱՄՆ-ին` նախագիծ իրականացնել օկուպացված ուկրաինական տարածքներում
590
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 19:19
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Կրեմլը մտադիր է Ամերիկյան կողմին հրավիրել՝ ներդրումներ իրականացնել Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Լավրովին հարցրել են՝ երբ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը հրավիրել է ամերիկացի ներդրողներին Ռուսաստանի Դաշնությունում հազվագյուտ հողային մետաղներ արդյունահանելու, արդյո՞ք նա նկատի ուներ Ուկրաինայի գրավված տարածքները: «Երբ նախագահը կամ Ռուսաստանի ղեկավարության մեկ այլ ներկայացուցիչ հրավիրում է օտարերկրյա ներդրողներին մասնակցելու Ռուսաստանի տարածքում իրականացվող նախագծերին, նա, իհարկե, նկատի ունի Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքը, որը լիովին համապատասխանում է իր սահմանադրությանը»,- պատասխանել է Լավրովը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
