Անհետանալուց 11 տարի անց կվերսկսվեն Malaysia Airlines-ի MH370 չվերթի ինքնաթիռի որոնումները
![]() Անհետանալուց 11 տարի անց կվերսկսվեն Malaysia Airlines-ի MH370 չվերթի ինքնաթիռի որոնումները: Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռն անհետացել է Հնդկական օվկիանոսում: Deutsche Welle-ն հայտնում է, որ ամերիկյան Ocean Infinity ընկերությունը մի քանի նավ կտրամադրի որոնողական աշխատանքների համար, իսկ Մալայզիայի տրանսպորտի նախարարությունը նրանց լիարժեք աջակցություն կցուցաբերի։ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-ն անհետացել է ռադարներից 2014 թվականի մարտի 8-ի գիշերը՝ թռիչքից մեկ ժամ չանցած։ Ինքնաթիռում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Ենթադրվում է, որ օդանավը վթարի է ենթարկվել, և դրա մնացորդները գտնվում են Հնդկական օվկիանոսի հարավային մասում: Ինքնաթիռը կամ ուղևորների ու անձնակազմի անդամների մարմինները գտնելու բոլոր փորձերը մինչ այժմ անհաջող են մնացել։ 120 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ստորջրյա որոնումների արդյունքում բեկորների հետք չի հայտնաբերվել: Տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում հայտնաբերվել է անհետացած ինքնաթիռին պատկանող 27 բեկոր։ Սրանից փորձագետները եզրակացրել են, որ ինքնաթիռը մասերի է բաժանվել, բայց նրանք չեն կարողացել վերջնականապես որոշել՝ դա տեղի է ունեցել օդո՞ւմ, թե՞ ջրի հետ բախվելիս, և ինչ պատճառով: MH370 չվերթի ճակատագիրը մնում է առեղծվածային. 2015 թվականի հունվարին Մալայզիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են: Փորձագետները ոչ մի խելամիտ բացատրություն չեն գտել, թե ինչու է ինքնաթիռը հանկարծակի շեղվել իր ընթացքից կեսգիշերին և ըստ ամենայնի, մի քանի ժամ շարունակել թռչել՝ չպատասխանելով ավիադիսպետչերների խնդրանքներին: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
