Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին համաձայնագրում ավելացվել է անվտանգության երաշխիքների մասին հիշատակում
![]() Ուկրաինայում բնական ռեսուրսների զարգացման ոլորտում համագործակցության մասին փաստաթղթի տեքստը, որը նա և ԱՄՆ-ն պատրաստել էին երկրների ղեկավարների ստորագրման համար, արմատական փոփոխությունների է ենթարկվել։ Եթե սկզբում Վաշինգթոնը Կիևին ստրկական պայմաններ էր ներկայացնում, ապա այժմ համաձայնագիրը նույնիսկ անվտանգության երաշխիքների մասին է նշում, ինչի համար պայքարւոմ էին ուկրաինական իշխանությունները։ Բնական ռեսուրսների վերաբերյալ շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այն չունի անվտանգության բոլոր երաշխիքները, որոնք ցանկանում էր տեսնել Ուկրաինան, բայց կա առնվազն առաջարկ,- ասել է նա (մեջբերում է ՌԲԿ-Ուկրաինան),- Ինձ համար գլխավորն այն էր, որ մենք պարտապան չենք, համաձայնագրում չկա 500 միլիարդ պարտք, ոչ էլ՝ 100: Մինչ այս համաձայնագրում անվտանգության երաշխիքների մասին խոսք չկար։ Դրանք դեռևս շարադրված չեն այն ձևով, որով կցանկանար տեսնել Ուկրաինան, բայց գոնե դրանք նշվում են: Ես ուզում էի, որ գոնե երաշխիքների վերաբերյալ առաջարկ լինի, և դա դրված է շրջանակային համաձայնագրում»։ Չորեքշաբթի օրը The New York Times-ի ձեռք բերած փաստաթղթի պատճենը ներառում է առաջարկ, որ ԱՄՆ-ն «աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ ձեռք բերելու անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղություն հաստատելու համար»: Ուկրաինացի պաշտոնյան զեկուցել է փաստաթղթի բովանդակությունը, իսկ բանակցություններին ծանոթ մի քանի մարդ Ուկրաինայում Times-ին հաստատել են, որ համաձայնագրում ներառված է «անվտանգության լեզու»: Նախկինում Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին միայն, որ ԱՄՆ-ի տնտեսական մասնակցությունը Ուկրաինայի բնական ռեսուրսների զարգացմանը բավարար է նրա անվտանգությունն ապահովելու համար։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք վերջին տարբերակը՝ երեքշաբթի օրով թվագրված, վերջնական է, նշում է թերթը։ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ Զելենսկին կարող է Վաշինգթոն գալ ուրբաթ օրը։ «Եթե նա ցանկանում է ստորագրել այն (համաձայնագիրը-խմբ.) ինձ հետ միասին, խնդրրեմ»,- ասել է նա։ Չորեքշաբթի Զելենսկին հավելել է, որ Վաշինգթոնից Թրամփի հետ հանդիպելու հրավեր է ստացել այն բանից հետո, երբ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը։ Նա նշել է, սակայն, որ գործարքը դեռ վերջնականապես չի հաստատվել, և որ իրեն ժամանակ է պետք տեքստն ուսումնասիրելու և եվրոպացի դաշնակիցների հետ խորհրդակցելու համար։ Բայց հիմնական հարցերը, որոնք նա բարձրացրել է ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում, պատշաճ կերպով արտացոլված են տեքստում, հավելել է Ուկրաինայի նախագահը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
