«Հայի արյուն թափելուց պետական մակարդակով հրճվելով՝ մեզ ասում են՝ հրաժարվեք ձեր իրավունքներից»․ Տաթև Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Մեր արյունը թափեցինք մարտի դաշտում։ Եթե հողերը վերադարձվեին բանակցությունների միջոցով, ես այդքան ուրախ ու հպարտ չէի լինի։ Դա ինչ-որ խղճահարության պես բան կլիներ: Հայի հանդիպելիս կասեին՝ աղաչեցիք, խնդրեցիք, հետ տվեցինք։ Բայց ճակատամարտը մենք հաղթեցինք, հայի արյուն թափեցինք, մեր վրեժը լուծեցինք։ Այսօր մենք հպարտությամբ ենք ապրում, որ հաղթանակած պետության քաղաքացիներ ենք։ Սրանից լավ ի՞նչ կարող է լինել․․․»,- սրանք Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամադովի խոսքերն են։ Հենց այսպես էլ հայի արյուն թափելուց պետական մակարդակով հրճվելով ու հաճույք ստանալով մեզ ասում են հրաժարվեք միջազգային դատական հայցերից, ձեր իրավունքներներից, որ մենք ձեզ հանգիստ ու անհիմն կոչենք «ֆաշիստական» պետություն, իսկ մեր՝ պետական մակարդակով քարոզվող քսենոֆոբիային բան ասող չլինի»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30