Բացվելուց կարճ ժամանակ անց Վերին Լարսը փակվեց բեռնատարների համար
![]() Վրաստանի ռազմավարական մայրուղով ծանր բեռնատարների տեղաշարժը կրկին արգելվել է երթևեկության վերականգնումից 3,5 ժամ անց, հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման և անվտանգ անցում ապահովելու անհնարինության պատճառով ծանր բեռնատար մեքենաների տեղաշարժը ՌԴ Վլադիկավկազ քաղաքից դեպի Վրաստանի Լարս բնակավայր արգելվում է Մոսկվայի ժամանակով ժամը 20:45-ից (Երևանի ժամանակով ժամը 21:45-ից) մինչև հետագա ծանուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալներով՝ Վերին Լարսի անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում այս պահին գրանցված է ավելի քան 3300 ծանր մեքենա։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ եղանակային պայմանների բարելավման պատճառով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երևանի ժամանակով 16:45-ին։ Վրացական ռազմական մայրուղին Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
