Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Առաջարկել ենք լուծում, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն»․ Նիկոլ Փաշինյան

89
Երեկ, 21:36
«Առաջարկել ենք լուծում, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն»․ Նիկոլ Փաշինյան

«Այն փաստը, որ ստացել ենք Խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղու մեջ չէ: Հիմա պետք է մեր առաջարկները ներկայացնենք, այսինքն՝ գործընթացը գնում է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում, առցանց հանդիպում է տեղի ունեցել։ Մենք առաջարկել ենք լուծում և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Ես շատ վերլուծում եմ և ուզում եմ հասկանալ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին, օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան: Դա վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը, այդ թվում, կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան կապի համար՝ ՀՀ ինքնիշխան տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի, և երկու երկրները, ըստ այդմ, հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար։ Խոսքը երկաթուղային բեռնափոխադրումների մասին է»։

«Առաջարկել ենք լուծում․ դա վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն»․ Նիկոլ Փաշինյան