Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

««Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներին տարիներ շարունակ արձակուրդ չի տրամադրել»․ Մանուկ Սուքիասյան

75
Այսօր, 00:24
««Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներին տարիներ շարունակ արձակուրդ չի տրամադրել»․ Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում սկանդալները շարունակվում են
«Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել «Երեւանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներ՝ իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքով։ Վարորդներին չեն տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը, տարիներ շարունակ՝ «խնդրել-համոզելով» կնքել են արձակուրդը 2025թ. տեղափոխելու համաձայնագիր։ Վարորդներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված չի եղել Աշխատանքային օրենսգրքի հիշյալ 167-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմքով, հետևաբար՝ մարդկանց շահագործել ու արձակուրդ չեն տրամադրել։ Այնինչ արձակուրդ չտրամադրելն օրենքով նախատեսում է տույժի վճարում վարորդին՝ արձակուրդի դրույքաչափի 0,15 տոկոսի չափով՝ ամեն օրվա համար»։