Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Ձայնագրություններից պարզվեց, որ ՀՀ բնակիչները, «օպելով համբալ», «անգրագետ Պողոս» լինելուց բացի նաև «թուլեք» են». Կարեն Հեքիմյան

96
Այսօր, 00:42
«Ձայնագրություններից պարզվեց, որ ՀՀ բնակիչները, «օպելով համբալ», «անգրագետ Պողոս» լինելուց բացի նաև «թուլեք» են». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյան ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունից պարզվեց, որ Հայաստանի բնակիչները, «օպելով համբալ», «անգրագետ Պողոս» լինելուց բացի, նաև «թուլեք» են:
Մի շատ կարևոր բացահայտում էլ եղավ: Փաստորեն, ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների՝ ավտոբուսներով երթևեկությունը, մեղմ ասած՝ խնդրահարույց է: Վարորդներին իմպերատիվ տոնով, ըստ էության, հանձնարարվեց բացահայտել ավտոբուս նստող ընդդիմադիրներին և դրա մասին հաղորդել ինչ-որ մեկին, այլ կերպ ասած՝ «կենտրոնին», որպեսզի այնտեղ «տեսնեն, թե ինչ են անում»:
Այս ամենն ինձ սկսում է հիշեցնել Իոսիֆ Ստալինին, Աուգուստո Պինոչետին, Բենիտո Մուսոլինիին, Իոսիպ Բրոզ Տիտոյին, Ֆիդել Կաստրոյին, Կիմ Իր Սեն & Co-ին, Մաո Ցզեդունին, Պոլ Պոտին, Չան Կայշիին:
Հավատացեք՝ եթե այսուհետ ավտոբուսների վարորդները պետք է զբաղվեն ընդդիմադիրների բացահայտմամբ, ապա շատ շուտով մենք բոլորս Կամբոջայի «Կարմիր կխմերների» իշխանությանը երանի ենք տալու»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան