Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում զարգացնում է համագործակցությունը Իրանի և Թուրքիայի հետ»․ Էդմոն Մարուքյան

118
Այսօր, 19:36
«ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում զարգացնում է համագործակցությունը Իրանի և Թուրքիայի հետ»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ ««Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է վարում Իրանի հետ այդ երկրում ևս մեկ ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» ընթացքում։

Ստացվում է, որ Ռուսաստանը ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում Իրանի և Թուրքիայի հետ։ Մինչդեռ Հայաստանում նույն Թուրքիայի և այլ արտաքին խաղացողների ճնշման տակ քննարկվում է երկրի միակ ատոմակայանի փակման հարցը, իբր թե՝ մոդուլային ատոմակայանի կառուցման անորոշ հեռանկարով»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան