«Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»․ Նիկոլ Փաշինյան
![]() Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, սակայն փաստաթղթի 17 կետերից 2-ը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը: Այնտեղ կան բազմաթիվ շերտեր, նյուանսներ, պարբերություններն անսահմանափակ չեն, և ասել՝ մերժել է կամ չի մերժել, ընդունել է չի ընդունել, մի քիչ հարաբերական է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մասնավորապես, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել սահմանին եվրադիտորդների հարցում։ Փաշինյանն ընդգծեց, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին»: Անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ կա՞, Փաշինյանն արձագանքեց. «Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի վերաբերյալ անդրադարձ չկա»։ |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30