Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

Ռուսական կողմն Ադրբեջանին առաջարկում է համատեղ զարգացնել Ղարաբաղը

111
Այսօր, 19:54
Ռուսական կողմն Ադրբեջանին առաջարկում է համատեղ զարգացնել Ղարաբաղը

Ռուսաստանն ազատագրված տարածքների ականազերծմանն աջակցելու փորձ ունի և ցանկանում է իր օգնությունն առաջարկել Ադրբեջանին, ասել է Ժամանակակից պետական ​​զարգացման ռուսական ինստիտուտի ղեկավար Դմիտրի Սոլոննիկովը։

«Մեր համագործակցության ամենակարևոր տարրը ռազմատեխնիկական ուղղությունն է։ Եվ շատ հաճախ Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպելիս լսում ենք ազատագրված տարածքներում (նկատի ունի բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքը-խմբ.) ականների խնդրի մասին։ Ռուսաստանն այս ոլորտում ունի մեծ փորձ, անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսներ և մասնագետներ։

Ուստի մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել մեր ընկերներին, ինչպես նաև համատեղ զարգացնել ազատագրված տարածքները»,- ասել է Սոլոննիկովը։