Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Օրինականության նշույլ չկա․ փորձ է արվում Մարտի 1-ի գործը ինչ-որ կերպ վերակենդանացնել»․ Արամ Վարդևանյան

78
Այսօր, 19:42
«Օրինականության նշույլ չկա․ փորձ է արվում Մարտի 1-ի գործը ինչ-որ կերպ վերակենդանացնել»․ Արամ Վարդևանյան

«Խնդիրն առաջանում է նրանից, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որը որևէ կերպ հաղթահարել չենք կարողանում։ Ես նախկինում երբևէ մի իրավիճակ չեմ տեսել, որ դատարանը նույնիսկ փորձի կանոնակարգել մարդկանց միմիկաները։ Դա բնավ կարգավորման խնդիր չի ենթադրում, առավել ևս՝ սահմանափակման։ Ի վերջո պաշտպանական թիմով կարող ենք մի հարցի վերաբերյալ ընթացքում քննարկում ունենալ, մի բանը ժպիտ կարող է առաջացնել, մի բանը՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով, օրինականության նույնիսկ նշույլ չկա»,- ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ մեկ այլ իրավիճակում լինում է իրավունքի, օրենքի, փաստակազմի վեճ, այս գործում դրանցից որևէ մեկը չկա։ «Այստեղ հակասահմանադրական է ճանաչվել անկյունաքարը հանդիսացող հոդվածը՝ 300․1-ը, դրանից հետո չգիտես ինչու փորձ է կարատվում, որ այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու, օրենսդրական, իրավական ընթացակարգերն առկա չլինելու, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանիբոլոր որոշումներն անտեսելու գնով այսպիսի իրավիճակ է ստեղծվում»,- նշեց փաստաբանը։

«Այն, որ հավանաբար պատասխանները քաղաքական տիրույթում են, առավել քան տրամաբանական է։ Եթե մի գործողության պատասխանն իրավական տիրույթում չես կարողանում գտնել, ապա դրանք թափնված են լինում այլ տիրույթում»,- ընդգծեց փաստաբանը։

«Օրինականության նշույլ չկա․ փորձ է արվում Մարտի 1-ի գործը ինչ-որ կերպ վերակենդանացնել»․ Արամ Վարդևանյան