Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«1991-ի ու 2022-ի որոշումները միմյանցից արմատապես տարբերվում են». Արման Մելիքյան

87
Այսօր, 17:06
«1991-ի ու 2022-ի որոշումները միմյանցից արմատապես տարբերվում են». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ, անգամ եթե, անտեսելով հարցի հետ կապված նախորդող իրավաքաղաքական շիլաշփոթն, ընդունենք, որ Հայաստանի իշխանությունները Ալմաթիի հռաչակագիրը ստորագրելով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 դեկտեմբերի 21-ին, պարտավոր ենք նաև ընդունել, որ 1992 թվականի հունվարի վեցից հետո իրավիճակը արմատապես փոխվել է։ Արցախի Հանրապետության պետական անկախությունը հռչակվել է այդ օրը՝ Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո։ Այսինքն՝ նախ ՀՀ իշխանությունների կողմից հավաստվել է, որ ճանաչվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանը՝ խորհրդային վարչական սաահմանով, ու Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չունի, ապա Արցախն իր անկախությունն է հռչակել և սա արմատապես փոխել է իրավիճակը, քանի որ խորհրդային Ադրբեջանի տարածքում պաշտոնապես հռչակվել է երկրորդ անկախ պետությունը։ Սրա շնորհիվ է, որ հետո միջազգային բանակցային հարթակ է ձևավորվել, իսկ Ֆրանսիան էլ դարձել է այդ հարթակի գործունեությունը համակարգող երեք համանախագահ պետություններից մեկը։ Այնպես որ 1991-ին ու 2022-ին պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումներն արմատապես միմյանցից տարբերվում են։ Հատկապես իրենց ծնած հետևանքներով»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան