Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Քաղաքական սերնդափոխություն է ընթանում». Վահան Բաբայան

76
Այսօր, 16:12
«Քաղաքական սերնդափոխություն է ընթանում». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուզեք, թե չուզեք՝ քաղաքական սերնդափոխություն է ընթանում
Փաշինյանի էպոխան ավարտվում է, ավարտվում է նաև լիբերալ արժեքների դարաշրջանը:
Հայաստանին անհրաժեշտ է էներգիայով լեցուն նոր ղեկավարներ, փորձառու և այս վերջին տարիներին իրենց կարծիքը չփոխող հաստատուն սկզբունքներով գործիչներ:
Ես օրինակ 7 տարի չեմ պայքարել, որ գան Նիկոլից ավելի բեթար դեմքեր և մի 7 տարի էլ պայքարենք իրենց դեմ: Ես միշտ ազնիվ ասել եմ իմ կարծիքը և միշտ եղել եմ ճիշտ, նույնիսկ եթե այդ պահին շատերը ինձ կշտամբել են այդ կարծիքների համար: Այսօր էլ կոչ եմ անում ականջալուր լինել այս խոսքերին:
Քաղաքական դաշտը վերափոխվում է: Հաշտվեք այդ փաստի հետ:
Արդարացի կլինի, որ մեզ չխանգարեն, չվախենան մեզնից, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ բարդություն է դա, նամանավանդ այն խմբակների համար, ովքեր իրենց շեֆից բացի այլ բան չեն ուզում տեսնել, բայց դարը փոխվում է, կյանքը ընթանում է առաջ և ուզեք, թե չուզեք՝ սկսվել է սերնդափոխության անդառնալի գործընթացը:
Գալիս է մեր ժամանակը, սատարեք մեզ, աջակցեք մեզ, ձեր լրատվականներին ասեք՝ մեզ բլոկելու փոխարեն աջակցեն մեզ, ձեր ֆեյքերին ու վարձու գրչակներին ասեք՝ թող օգնեն, այլ ոչ թե սևացնեն մեզ: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է կատարվում և մնում է դուք հասկանաք, հաջորդ ընտրությունները չեն լինելու ընդդիմադիր մեկ ֆավորիտի ընտրություններ, ի վերջո հասկացե´ք դա»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան