Ֆրանսիան Եվրոպային «միջուկային վահան» է առաջարկել․ #TheTelegraph
![]() Ֆրանսիան պատրաստ է տրամադրել իր միջուկային լիցքով կործանիչները Գերմանիայում տեղակայելու համար՝ Եվրոպայից ամերիկյան զորախմբի դուրսբերման դեպքում, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով տարբեր աղբյուրների։ «Գերմանիայում մի քանի ֆրանսիական միջուկային կործանիչների տեղակայումը դժվար չի լինի և ուժեղ ազդանշան կլինի Ռուսաստանի համար»,- նշել է աղբյուրը։ Գերմանիան չունի սեփական միջուկային զենք, սակայն ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման համաձայնագրերի համաձայն՝ ամերիկյան մոտ 20 միջուկային ռումբ տեղակայված է Գերմանիայում գտնվող ամերիկյան Բյուխել ավիաբազայում։ Թերթի զրուցակիցը վստահեցրել է, որ գերմանական կողմը «պատրաստ է վճարել» Ֆրանսիայի պաշտպանության համար։ Ավելի վաղ Գերմանիայի հաջորդ վարչապետ, ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը պաշտպանել էր ԱՄՆ-ից անկախ եվրոպական միջուկային զսպող միջոց ստեղծելու գաղափարը։ |
Մարտունը «կատաղել է». «Հրապարակ»
1309:06Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել. «Հրապարակ»
2309:00Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան. «Հրապարակ»
3608:54«Պետական ինքնության կորուստը կարող է դառնալ անշրջելի». Արմեն Հովասափյան
10402:06«Տավուշում նոր զիջումների համար ամեն ինչ գրեթե պատրաստ է»․ Կարեն Ղազարյան
13100:18«Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա առճակատումը ռազմական լուծում չի կարող ունենալ». Արաղչի
16000:07