«Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ»․ Վարդգես Գասպարի
![]() Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «ավտոբուսի գործով» դատական նիստի ժամանակ այսօր դատարանի բակում գետնին պառկած ակցիա է իրականացրել՝ հետևյալ գրությամբ պաստառը ձեռքին․ «Ձերբակալվածի՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը հետքայլ է դեպի նողկալի անցյալ»։ Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։ 2024 թ. ապրիլի 15-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանը նույն օրը ձերբակալվել էր։ Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։ |
Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
5316:00«429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում»․ ԿԽՄԿ
12714:31«Տուգանքի հետ կապված՝ կինոն նոր է սկսվում»․ 222Lava
8214:06«Մայրաքաղաքում այս պատկերն է»․ Արմեն Քոչարյան (լուսանկար)
9313:36Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին (տեսանյութ)
9413:06Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման
8812:54