Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին
![]() Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել գյուղի նախկին վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին․ «Մենք ունեցել ենք վարչական ղեկավար՝ Աշոտ Մուշեղյանը, որն աշխատել է երկու տարի և գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետն իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ խնդիրներ է ունեցել: Նա այդ երկու տարում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Աշոտ Մուշեղյանը դեմ էր այս ակցիային, բայց մենք համախմբվել ենք և ուզում ենք հետ բերել իրեն: Մարզպետը մեզ խոստացավ, որ հարցերը կարգավորեն, նորից կվերականգնեն Աշոտին, մարդն իր հարցերը կարգավորեց, արդարացրեցին իրեն: Հիմա մարզպետը պատճառաբանում է, որ իր հետ չի կարող աշխատել ու նախկին ղեկավարի տղուն է բերել, նշանակել»,- ասում է Ողջաբերդի բնակիչը: |
«Թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն պոստեր են տարել»․ Կարինե Հարությունյան
6909:48«Աղազարյանի դեմ քրեական վարույթը ոչխարների գործով է, Էդգար Ղազարյանի դեմ՝ ՍԴ դատավորների»․ Էդգար Ղազարյան
8309:12Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի
6308:54Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց (լուսանկար)
8608:30«Դատապարտում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ իշխանությունների ապօրինի վերաբերմունքը». Էդմոն Մարուքյան
20101:12Հոսպիտալում մահացած զինվորը Սյունիքի մարզից էր (լուսանկար)
21100:36