Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց

117
Այսօր, 08:30
Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց

Երևան քաղաքում՝

Փետրվարի 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին՝ 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։