Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил»»․ Արմեն Աշոտյան

90
Այսօր, 14:12
«2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил»»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է ընթերցողների հարցերին․
Հարց- Պարոն Աշոտյան, հասկացանք, թե ով է իրականում բերել Նիկոլին եւ ոնց են օգտագործել մեզ բոլորիս որպես «թավշյա» ծխածածկույթ։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում. Սերժ Սարգսյանը որպես քաղաքականության մեջ «շախմատիստ» ո՞նց չի տեսել մեր դեմ հյուսվող այս դավադրությունը։
Պատասխան- Հարցը շատ անկեղծ է եւ անմիջական։ Թույլ տվեք ես էլ այդպես պատասխանեմ՝ օգտագործելով հենց Ձեր բնորոշումները։ Այո, Սերժ Սարգսյանը շախմատիստ է և 2008-ից 2018 հենց այդպես էր ղեկավարում Հայաստանը։ Ու մեր թշնամիները «շախմատով» չէին կարողանում հասնել իրենց նպատակներին։ Բայց 2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил», որտեղ գործի դրվեց «все против одного» սկզբունքը։ Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաեւ բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին եւ շախմատը վերածեցին «քուչի կռվի»։ Սա էլ ողջ իրականությունը։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան