«ՄԼ Մայնինգ»-ի տարածքից անհետացել է սնանկ ճանաչված ընկերությանը պատկանող՝ մոտ 500 մլն դրամ արժողությամբ ապրանք
![]() Փետրվարի 18-ին Ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանը հայտնել, թե ՀՀ սնանկության դատարանի վճռով 2024թ. մարտի 13-ին «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում 2024թ. նոյեմբերի 1-ին «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում կատարվել է «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող գույքի գույքագրում, որի ժամանակ գույքագրվել է 87 անվանում ունեցող գույք, որի արժեքը կազմել է 110 մլն 337 հազար 50 դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի գույքը փաստացի 2023թ. հունվարի 30-ի դրությամբ 1725 անվանացուցակով գտնվել է Բաբաջանյան 42/5 հասցեում՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում և փաստացի գույքագրման ժամանակ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքից անհետացել կամ ոչնչացվել է 1638 ապրանքատեսակ, որի ընդհանուր արժեքը կազմել է 479 մլն 911 հազար 611 դրամ: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
