«Արցախն ուժով վերցնելու ռեսուրս ունենք, մնում է Վազգեն Սարգսյանի նման լիդեր գտնվի»․ պահեստազորի սպա
![]() Արցախի պահեստազորի սպաների միության անդամներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ 2015 թվականին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օրենք է ընդունել և փետրվարի 23-ը պաշտոնապես հռչակել Հայրենիքի պաշտպանի օր։ «Այսօր պահեստազորի սպաների համար ևս մեկ առիթ է այցելելու Եռաբլուր՝ մեր որդիների, մարտական ընկերների, ավագ եղբայրների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու։ Եռաբլուր այցելելու խորհուրդը կայանում է նրանում, որ մենք պարտավորվում ենք մեր նահատակված ընկերների առաջ՝ շարունակելու պայքարը՝ հանուն Տրապիզոնից մինչև Ջուլֆա, Կեսարիայից մինչև Գանձակ Հայաստան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված պահեստազորի սպաներից մեկը։ Հարցին, որ այսօրվա իշխանությունները փակում են Արցախի հարցը, ի՞նչ հնարավորություններ կան Արցախի վերադառնալու և ստեղծված իրավիճակը փոխելու, սպան պատասխանեց․ «Իշխանությունները գալիս-գնում են, ժողովուրդը մնալու է, գաղափարը մնալու է, և այդ գաղափարը պետք է առաջ տանել։ Անկախ իշխանությունների դիրքորոշումից, մենք ունենք այն նվիրական գաղափարն ու կառույցները, որոնք ամեն ինչի վրայով անցնելու են, միայն թե ազգային-ազատագրական պայքարն իր սկզբունքային գաղափարախոսությունն ունենա։ Արցախն ուժով վերցնելու ռեսուրսներ ունենք, պարզապես մնում է գտնվի Վազգեն Սարգսյանի նման լիդերը, որի դրոշի տակ կարող ենք համախմբվել»,-ասաց նա։
|
«Թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն պոստեր են տարել»․ Կարինե Հարությունյան
6909:48«Աղազարյանի դեմ քրեական վարույթը ոչխարների գործով է, Էդգար Ղազարյանի դեմ՝ ՍԴ դատավորների»․ Էդգար Ղազարյան
8309:12Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի
6308:54Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց (լուսանկար)
8608:30«Դատապարտում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ իշխանությունների ապօրինի վերաբերմունքը». Էդմոն Մարուքյան
20101:12Հոսպիտալում մահացած զինվորը Սյունիքի մարզից էր (լուսանկար)
21100:36