Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Բացառիկ շանս Նիկոլ Փաշինյանին և մյուսներին՝ հրաժարականի համար»․ Էդգար Ղազարյան

83
Այսօր, 16:54
«Բացառիկ շանս Նիկոլ Փաշինյանին և մյուսներին՝ հրաժարականի համար»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացառիկ շանս Նիկոլ Փաշինյանին և մյուսներին՝ հրաժարականի համար․
Մինչ մեր կողմից դատարանի այսօրվա որոշման բողոքարկումը՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Մհեր Գրիգորյանը և իշխանական հանցախմբի բոլոր մյուս անդամները կարող են հրաժարական ներկայացնել իրենց պաշտոններից և դիմել դառնալու համար Հայաստանում կամ Ադրբեջանում դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող, որպեսզի առաջիկայում ազատվեն իրենց հասցեին իմ քննադատական խոսքը լսելուց։
Հ․Գ․ Դատարանի այսօրվա որոշմամբ իմ խոսքը սահմանափակելու այս բռնաճնշումը բացում է այն ներկայացնելու նոր ստեղծագործական հնարքների հնարավորության դռները»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան