Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ խոստացել է միջանցք տրամադրել». Տիգրան Վարդանյան

88
Այսօր, 19:12
«Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ խոստացել է միջանցք տրամադրել». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու տարբերակ է լինելու․
Սահմանադրության փոփոխություն, այսինքն հայ ժողովրդի ձեռքով են փորձելու Հայաստանը ոչնչացնել, ինչը կարծում եմ, որ չեն հաջողի, որովհետև Սահմանադրական փոփոխությունների չեղարկումը կամ ՀՀ քաղաքացիների կողմ չլինելը լինելու է Նիկոլ Փաշինյանի վերջնական վախճանը: Ու այս պարագայում կլինի պլան «Բ»:
Պլան «Բ»․ Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ խոստացել է միջանցք տրամադրել:
Խաղաղության պայմանագրի մեջ կա երկու չհամաձայնեցված կետ՝ միջանցք ու Սահմանադրություն, իսկ մնացածը համաձայնեցված է: Վստահ եմ, որ էդ մյուս կետերը բազմաթիվ ականներ են լինելու Հայաստանի ինքնիշխանության պահպանման տակ»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան