«Գերտերությունները չեն «գցում», նրանք գնում են իրենց գծով»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ասում են՝ Արևմուտքը «գցեց» Ուկրաինային: Ու հանրության գիտակցության մեջ ձևավորվում է մտայնություն, որ՝ «բոլորն էլ գցող» են: Գերտերությունները չեն «գցում», նրանք գնում են իրենց գծով: Ավելի փոքրերը՝ կամ կարողանում են հասկանալ այդ գիծը, ուսումնասիրել՝ տարբեր անկյուններից, տարբեր սցենարներով, անել այդ ամենի վրա սեփական եզրահանգումներ ու մշակումներ, կամ՝ չեն կարողանում: Իսկ գերտերությունների վերաբերմունքն էլ ըստ էության ձևավորվում է ըստ այդմ, ոչ թե ըստ խոնարհության անկյան աստիճանի՝ իրենց հանդեպ, այլ ըստ իրենց ծրագրերի, նպատակների, ռազմավարությունների հանդեպ ադեկվատության, դրանց հասկանալու կարողության աստիճանի: Այլապես, նրանք չունեն ոչ մի փոքր խոնարհության առաձնապես մեծ կարիք, ունեն ամեն փոքրի խոնարհեցնելու «400 օրինական միջոց», ինչպես կասեր մեծ կոմբինատորը: Ավելի համեստ սուբյեկտների հանդեպ գործնական հարաբերության հետաքրքրություն առաջանում է այն ժամանակ, երբ նրանք տեսնում են, որ այդ սուբյեկտի մտքում ոչ թե առավելագույն էֆեկտիվությամբ խոնարհվելն է, այլ տեղի ունեցողը հասկանալն ու սեփական անելիքը մշակելու, կազմակերպելու և իրականացնելու կարողությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06