Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Տեղեկատվական այս դարաշրջանում քանի՞ հոգու բերանն եք կարելու»․ Զառա Հովհաննիսյան

79
Այսօր, 15:48
«Տեղեկատվական այս դարաշրջանում քանի՞ հոգու բերանն եք կարելու»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում խոսքի ազատության տարածքը օրեցօր նեղանում է: Հրապարակային քննադատական կարծիք հնչեցնելը քրեական հետապնդումների և սահմանափակումների է հանգեցնում: Այդպիսի հերթական դատական բացարձակ անընդունելի որոշումն է կայացվել այսօր՝ Էդգար Ղազարյանի գործով: Դատարանը սահմանափակում է կիրառել վարչական վերահսկողություն, որով Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:
Սա հերթական փորձն է մարդկանց լռեցնելու, և նման դատական որոշումները մեկը մյուսին հետևում են: Ընդամենը 20 օր առաջ, փետրվար 2-ին, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ևս կիրառվել էր խոսքի ազատությունը սահմանափակող որոշում, որով նրան արգելել էին խոսքով հանդես գալ։
Այս տեղեկատվական դարաշրջանում քանի՞ հոգու բերանն եք կարելու նմանատիպ որոշումներով»։