Դպրոցներում աշակերտների բացակայությունների թույլատրելի շեմը
![]() Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում մինչև մայիսի 15-ը: Այս մասին նշվում է նախարարի հրամանում, որը ստորագրվել է տարիներ առաջ, սակայն գործում է առայսօր։ Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ: Հաստատության տնօրենը հաստատում է 5 քննական առարկաների ցանկը, ժամանակացույցը և տեղեկացնում է Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները): Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք՝ 2-12-րդ դասարանների սովորողի բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ: 1) 10-12-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը՝ Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն՝ որոշում կայացնելու համար: 2) Նախարարությունը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում և տեղեկացնում է Հաստատության տնօրենին: 36. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից՝ առնվազն 3 տարբերակով: Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները: Որևէ կիսամյակում կամ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային (տարեկան) գնահատականներ չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն: 200 ժամից ավելի բացակայելու կամ նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)՝ 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում՝ սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
