Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

116
Այսօր, 10:33
Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների ու նրանց ընտանիքների նկատմամբ:
«Դատարանը բավարարեց բողոքը, բայց՝ մասնակի։ Մեր մտավախությունները իրականություն դարձան, որ սա ուղղված էր Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակելուն։ Սահմանափակումը միայն վերաբերվում է այն խոսքին, որն ուղղված կլինի դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր կատարողներին ու նրանց ընտանիքներին։ Բայց դատարանը չհաստկեցրեց՝ խոսքը Ադրբեջանի դատավորներին վերաբերվո՞ւմ է, թե՝ ոչ»,- հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատարանի որոշումը ներկայացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար Էդգար Ղազարյանին կկալանավորեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բացարձակ կապ չունեցող հանցակազմ են կիրառել՝ որակումը որպես տեղեկատվություն դիտարկելով։

Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն
«Բացարձակ կապ չունեցող հանցակազմ են կիրառել»․ Ռուբեն Մելիքյան