Թիվ 67 հիմնական դպրոցում 27-ամյա ուսուցչի և աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
![]() Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Մ․-ն դիտողություն է արել նշված դպրոցի աշակերտներ 14-ամյա Է․ Հ․-ին, 14-ամյա Մ․ Մ․-ին, 14-ամյա Ն․ Տ․-ին և 13-ամյա Ա․ Բ․-ին, ինչի արդյունքում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորելելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են դպրոցի բնականոն աշխատանքը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Համլետ Մ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ աշակերտները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
