Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանի՝ «պատի տակ վնգստացող» խոսքից չեն նեղանում, Էդգար Ղազարյանի քննադատությունից նեղվում են»․ Ոսկան Սարգսյան

85
Այսօր, 14:36
«Փաշինյանի՝ «պատի տակ վնգստացող» խոսքից չեն նեղանում, Էդգար Ղազարյանի քննադատությունից նեղվում են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի Ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն՝ Հայաստանի դատավորները Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերից՝ «պատի տակ վնգստացող դատավորներ», չեն նեղանում, Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների դռները փակելուց հետո չեն նեղվում, սակայն Էդգար Ղազարյանի տեղին, ոչ վիրավորական արտահայտություններով քննադատությունից նեղվում են, ու դատարանի որոշումով փորձում են սահմանափակել նրա արտահայտվելու սահմանադրական իրավունքը։ Խտրական արդարադատություն է կիրառվում, Հայաստանը սարքել են հիմարների երկիրը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան