Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Արագած Ախոյանն արդեն 10-րդ ամիսն է, ինչ գտնվում է տնային կալանքի տակ»․ Վահագն Չախալյան

85
Այսօր, 16:42
«Արագած Ախոյանն արդեն 10-րդ ամիսն է, ինչ գտնվում է տնային կալանքի տակ»․ Վահագն Չախալյան

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Թալանած փողերից լիներ, մեր դատերն էլ ձեզ կհետաքրքրեր…
Մի քիչ էլ մեզ համար ախուվախ կանեիք։ Բայց դե ասեմ, գուցե Արցախը հանձնած սիստեմից դուրս մարդիկ և լրագրողներ գտնվեն, ում կհետաքրքրի։
Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում «իշխանության բռնազավթման փորձ»-ով չորրորդ տարին ձգվող դատավարության հերթական նիստն է։
Հիշեցնեմ՝ 2021 թվականի, Հունվարի 28-ի գործով մեղադրվում ենք՝ Արշակ Զաքարյանը, Արագած Ախոյանը, Իսրաել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և ես։
Հ.գ. Ի միջիայլոց ձեր քար լռության տակ Արագած Ախոյանն արդեն 10-րդ ամիսն է, ինչ գտնվում է տնային կալանքի տակ»։

Աղբյուրը`   Վահագն Չախալյան