Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը
![]() Գազայի հատվածում հրադադարի համաձայն պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի դադարեցնի «նվաստացուցիչ արարողությունները», որոնք ահաբեկչական խմբավորումն անցկացնում է իսրայելցի պատանդներին հանձնելիս: Այս մասին փետրվարի 23-ի լույս կիրակի գիշերը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից կրկնվող խախտումները, ներառյալ մեր պատանդներին նվաստացնող արարողությունները և մեր պատանդներին քարոզչական նպատակներով օգտագործելը, որոշվել է հետաձգել երեկ նախատեսված ահաբեկիչների ազատ արձակումը մինչև երաշխավորվի, որ պատանդների հաջորդ ազատումը տեղի կունենա առանց նվաստացուցիչ արարողությունների», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: Փետրվարի 22-ին ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց ևս վեց իսրայելցի պատանդների և հայտարարեց իր կողմից գործարքի առաջին փուլի ավարտի մասին։ Իսրայելը պետք է նույն օրը բանտից ազատեր 602 պաղեստինցի բանտարկյալների։ Երեկոյան ՀԱՄԱՍ-ը հայտնել է նրանց ազատ արձակման ձգձգումների մասին և Իսրայելին մեղադրել հրադադարի համաձայնագրի «աղաղակող խախտման» մեջ։ Ընդհանուր առմամբ, 25 իսրայելցի պետք է ազատ արձակվի, իսկ ութի մարմինները պետք է հանձնվեն առաջին փուլի շրջանակներում, որը կտևի մինչև մարտի 2-ը։ Իսրայելի իշխանություններն ակնկալում են ստանալ ևս չորս դի։ |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06