«Արցախի մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրը տապալվել է»․ Մեսրոպ Առաքելյան
80
Երեկ, 22:42
![]() Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրն ամբողջովին տապալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն են ձեռքբերել ընդամենը 12 ընտանիք։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։ Արցախցիների կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում»,- գրել է նա։ Աղբյուրը` Մեսրոպ Առաքելյան |
«Թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն պոստեր են տարել»․ Կարինե Հարությունյան
6909:48«Աղազարյանի դեմ քրեական վարույթը ոչխարների գործով է, Էդգար Ղազարյանի դեմ՝ ՍԴ դատավորների»․ Էդգար Ղազարյան
8309:12Մի շարք ավտոճանապարհներ փակ են և դժվարանցանելի
6308:54Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց (լուսանկար)
8608:30«Դատապարտում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ իշխանությունների ապօրինի վերաբերմունքը». Էդմոն Մարուքյան
20101:12Հոսպիտալում մահացած զինվորը Սյունիքի մարզից էր (լուսանկար)
21100:36