Պահպանողական CDU/CSU դաշինքը հաղթում է Բունդեսթագի արտահերթ ընտրություններում
![]() Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը: Այս մասին են վկայում ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված exit poll-ի տվյալները, որոնք անցկացվել են ARD հեռուստաալիքի անունից։ Երկրորդ տեղը իր պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը գրեթե կրկնապատկել է իր ձայների բաժինը 2021 թվականի ընտրությունների համեմատ և ստացել 19,5%: Կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) հայտնվել է միայն երրորդ տեղում։ Նրան աջակցել է ընտրողների մոտ 16%-ը։ Հաջորդիվ Կանաչներն են և Ձախ կուսակցությունները: Նրանց օգտին քվեարկել է ընտրողների մոտ 13,5%-ը և 8,5%-ը։ ![]() |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54

