Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից 2023 թվականի ապրիլի 30-ին Ս.Վ.-ի սպանությունը պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես արդեն հայտնել ենք, նախաքննության ընթացքում վերոնշյալ ենթադրյալ հանցանքի կատարման համար Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը): Վերջինս կալանավորված է: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս.Վ.-ին կյանքից զրկած Գ.Հ.-ի կալանավորումից կարճ ժամանակ անց վերջինիս ընտանիքի ապրելակերպն ու ֆինանսական դրությունն էականորեն բարելավվել է, այդ թվում՝ ձեռք են բերվել և ներկայումս առկա են թանկարժեք երեք տրանսպորտային միջոցներ այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողը եղել է կալանավորված, իսկ մյուս անդամները եկամուտ գրեթե չեն ունեցել: Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), իսկ 2024 թվականի ապրիլին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան»: Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
16014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
16814.11.2026, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
21213.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
19412.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
19112.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
16012.11.2026, 21:48
