Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել զգոնություն պահպանել հարձակումների սպառնալիքի պատճառով
57
Այսօր, 16:13
![]() Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել պահպանել «զգոնության բարձր մակարդակ»՝ տարածաշրջանում Իրանի և նրա աջակցությունը վայելող հուսիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով։ Ամերիկացիներին կոչ է արվել պատրաստ լինել անվտանգության սպառնալիքների մասին հնարավոր նախազգուշացումներին, չվերթների չեղարկումներին, օդային տարածքի փակմանը և ուղևորափոխադրումների խափանումներին։ Ուղևորներին խորհուրդ է տրվում իրենց չվերթների կարգավիճակը ճշտել անմիջապես ավիաընկերություններից։ Մերձավոր Արևելք կամ տարածաշրջանից մեկնել պատրաստվող ամերիկացիներին խորհուրդ է տրվել ուշադիր հետևել օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքին, ինչպես նաև նախապես մշակել արտակարգ իրավիճակներում գործելու ծրագիր։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
