«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg
![]() ԱՄՆ-ում չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 17 000-ը։ Սա վերջին 35 տարվա ընթացքում երկրում տեխնիկական խնդիրների պատճառով ավիացիոն համակարգի ամենախոշոր խափանումն է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Flighty և Cirium ծառայությունների տվյալներին։ Չեղարկված չվերթների քանակով սա ամենախոշորն է՝ 2022 թվականի ձմեռային տոների ընթացքում տեղի ունեցած խափանումից ի վեր, երբ ամերիկյան «Southwest Airlines» ավիաընկերությունում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է ավելի քան 16 900 չվերթ։ Գործակալությունը նշում է, որ տեխնիկական խափանումն ամենաշատն ազդել է American Airlines ավիաընկերության վրա, որն ուրբաթ օրվանից ի վեր չեղարկել է ավելի քան 5,3 հազար չվերթ։ Նոյեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավելի քան չորս ժամով դադարեցրել էր բոլոր մեկնումները երկրի տարածքում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին խափանումը բացատրել է օդային երթևեկության կառավարման «չափազանց հնացած» համակարգով, որի երթուղիչները չեն կարողացել դիմանալ գերբեռնվածությանը։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
