«Հուսով եմ` երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշում»․ Էդգար Ղազարյան
![]() «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մեջ հատկապես կարևորություն ունեն ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկությունը, ականապատ դաշտերի քարտեզները ու, առհասարակ, զինված ուժերի տնօրինության տակ գտնվող տեղեկությունները հենց այդ դասակարգման մեջ են, և առանց որևէ պայմանագրի թշնամական երկրին այդ տեղեկությունները փոխանցելը չի կարող չունենալ իրավական հետևանքներ, և ես վստահ եմ, որ մենք Ադրբեջանի հետ չունենք գաղտնի տեղեկություններ փոխանակելու որևէ համաձայնություն»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Դա ԱԱԾ ուղիղ խնդիրն է, չեզոքացնել, վնասազերծել բոլոր այն վտանգները, որոնք վերաբերում են մեր պետության, մեր զինծառայողների կողմից տարիների ընթացքում ստեղծված գաղտնի տեղեկատվության, նրանց ծավալած ծառայողական գործունեության արդյունքները պարզապես փոխանցելը։ Դա, անպայման, պետք է իրավական գնահատականի արժանանա և իրականացնող լիազոր և պատասխանատու մարմինն ԱԱԾ-ն է։ Հուսով եմ՝ այսօր երեկոյան դուք կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշում»,- դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին՝ նշեց Ղազարյանը։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
