«Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով»․ Ֆոն դեր Լայեն
![]() Եվրոպան ակտիվորեն կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ «Ե5+ԵՄ» ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ զրույցից հետո։ «Միևնույն ժամանակ մենք առավելագույն աջակցություն կապահովենք Ուկրաինային և Ռուսաստանի նկատմամբ առավելագույն ճնշում կգործադրենք»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Եվրոհանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային՝ հակամարտության ավարտին ուղղված ջանքերի համար։ Ե5 ձևաչափում ընդգրկված են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը՝ որպես պաշտպանական ոլորտի ամենամեծ բյուջեներ ունեցող եվրոպական երկրներ։ Եվրոհանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այս երկրների ներկայացուցիչները կկազմեն եվրոպական բանակցային թիմը, որի կազմը ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են նոյեմբերի 13-ին՝ Դուբլինում կայացած գագաթնաժողովում։ Politico-ի և Bloomberg-ի տվյալներով՝ երկրները տեխնիկական մակարդակով քննարկումներին կմասնակցեն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների միջոցով։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
