«Ուկրաինայի վերաբերյալ գործարքից հետո ամերիկյան բիզնեսը կարող է վերադառնալ Ռուսաստան». Սթիվեն Վիթքոֆ
![]() ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը խոստովանել է, որ եթե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտվի, ամերիկյան ընկերությունները կարող են վերադառնալ ռուսական շուկա։ «Մենք Ռուսաստանի հետ կոնկրետ քննարկում չենք ունեցել այն հանդիպմանը, որի մասին դուք խոսում եք, բայց ես կարծում եմ, որ ակնհայտորեն ակնկալիք կա, որ եթե մենք հասնենք խաղաղության համաձայնագրի, ամերիկյան ընկերությունները կկարողանան վերադառնալ և այնտեղ բիզնես անել»,- ասել է Վիթքոֆը CBS-ի եթերում: Փետրվարի 21-ին իրազեկ աղբյուրները հայտնել են Financial Times-ին, որ ամերիկյան մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն են հայտնել ռուսական շուկայում իրենց գործունեությունը վերսկսելու վերաբերյալ։ Նույն օրը նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական շուկան պետք է պատրաստ լինի արտասահմանյան ընկերությունների վերադարձին։ Միաժամանակ, ըստ նախագահի, հայրենական արտադրողները պետք է նախապատվություններ ունենան։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
