Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Արևմտամետ փորձագետները կամ զրկվել են օտարերկրյա ֆինանսավորումից, կամ էլ նոր հանձնարարականներ են ստացել». Գարիկ Քեռյան

101
Երեկ, 22:24
«Արևմտամետ փորձագետները կամ զրկվել են օտարերկրյա ֆինանսավորումից, կամ էլ նոր հանձնարարականներ են ստացել». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին մեկ երկու ամիսների ընթացքում նկատեցի, որ մարտնչող արևմտամետ փորձանքագետները՝ էն, որ ասում էին մի կապեք Հայաստանը խորտակվող ռուսական նավից, էն, որ ողջունում էին բայդենյան վարչակարգի հետ կնքված անհասկանալի հայ-ամերիկյան կանոնադրություն/փաստաթուղթը, էն, որ ողջունում էին իշխանությունների հակառուսական քայլերը և այլն և այլն, սկսել են ամենօրյա ռեժիմով «խիստ» քննադատական գրառումներ անել գործող վարչապետի և կառավարության հասցեին: Ոնց որ, թե «խեղճ» ռուսներին սկսում են մոռանալ: Նրանցից ամենաարմատականններից մեկը սրտի մեծ «ցավով» գրառում էր արել ՌԴ դեսպանի ավտովթարից հետո, առողջություն մաղթելով պարոն Կոպիրկինին: Հիմա սկսել եմ մտորել այս վարքագծի պատճառները: Կամ ցանկանում են ընտրություններից առաջ նոր դիմագիծ ձեռք բերել, որովհետև հակառուսականության և եվրաքվեի բրենդը այլևս օգտակար չէ, մինուսով է աշխատում: Կամ զրկվել են օտարերկրյա ֆինանսավորումից, կամ էլ նոր հանձնարարականներ են ստացել: Հարգում եմ բոլորի սեփական կարծիքն ունենալու իրավունքը: Նրանց մեջ կան իմ նախկին ուսանողներն ու գործընկերները, որոնց կարողությունները շատ բարձր եմ գնահատում: Ինքս էլ գտնում եմ, որ եվրաինտեգրման գաղափարը շատ դրական է, բայց ոչ հիմա և այս վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Մանավանդ որ ԵՄ կառավարող էլիտաները լիբերալ-արմատական, մեզ համար խորթ արժեքաբանության գծի վրա են: Դա նաև հայի ազգային ինքնության և ավանդույթներին հակասող իրողություն է: Մեր ապագան մեր տարածաշրջանում համակեցության կանոններ գտնելն է: Բեռլինի կոնգրեսից սկսած Եվրոպան մեզ երբեք անվտանգություն չի բերել: Ուկրաինայի և Վրաստանի օրինակները շատ թարմ են: Ուստի հարգելիներս ճիշտ կլինի պարզապես ընդունել ձեր սխալը, դրանով դուք ավելի շուտ կվերականգնեք ձեր վարկանիշը: Բոլորս էլ սխալական ենք»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան